6 բան, որոնք գինեկոլոգները խորհուրդ են տալիս երբեք չանել

6 բան, որոնք գինեկոլոգները խորհուրդ են տալիս երբեք չանել

10:40 13 Սպտ, 2018

1. Մի հավատացեք ամենին, ինչ կարդում եք համացանցում
Ոչ ճիշտ տեղեկության ավելցուկը կարող է ընկճախտի հանգեցնել, քանի որ համացանցում կարելի է ամեն ինչ կարդալ: Գինեկոլոգիական խնդիրներն անհատական են, ուստի եթե ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում, պետք է բժշկի դիմել:
2. Մարզումից անմիջապես հետո հանեք սպորտային հագուստը
Եթե մարզվում եք հատուկ հագուստով (կիպ նյութերից, որոնք չեն թողնում օդն անցնի), ապա պետք է այն մարզումից անմիջապես հետո հանել: Աշխատեք սպորտային հագուստի տակից բամբակյա ներքնազգեստ հագնել, այն մաշկին կօգնի շնչել:
3. Մի դիմացեք ցավին սեքսի ժամանակ
Եթե սեռական ակտի ժամանակ ցավ եք զգում (գրեթե միշտ կամ հաճախ), դա հենց այնպես չէ: Պատճառը կարող են լինել վարակները, փորկապությունը, միոմաները, էնդոմետրիոզը, կիստան… Դիմեք բժշկի:
4. Մի զբաղվեք վարակների ինքնաբուժությամբ
Հաճախ ոչ բնորոշ արտադրություն նկատելով՝ կանայք կարծում են, որ դա սնկային վարակ է և վազում են դեղատուն: Զգույշ եղեք, քանի որ կարող եք սխալվել ախտորոշման հարցում, իսկ դա կարող է հանգեցնել խնդրի խորացման:
5. Մի մտածեք, որ դաշտանի ժամանակ չափից առատ արնահոսությունը նորմալ է
Եթե ստիպված եք լինում միջադիրը փոխել ամեն 2 ժամը մեկ, դա խնդիր է: Դաշտանի ժամանակ պետք է միջինում մինչև 80 մլ արյուն հոսի:
6. Սթրինգ մի կրեք
Բժիշկները խորհուրդ չեն տալիս այդպիսի ներքնազգեստ կրել, քանի որ այն քսվում է մարմնի խոցելի մասին և գրգռում այն: Եթե սթրինգ եք հագել, համոզվեք, որ այն չի սեղմում:

loading...