«Մի՛ կռվեք փողի համար ու մի՛ հրապարակեք վարտիքով լուսանկարներ ռինգից». Տիմատիի պատասխանը հանրահայտ ըմբիշին

«Մի՛ կռվեք փողի համար ու մի՛ հրապարակեք վարտիքով լուսանկարներ ռինգից». Տիմատիի պատասխանը հանրահայտ ըմբիշին

21:45 11 Սպտ, 2018

Հիշեցնենք, որ Black Star ընկերության արտիստ՝ Եգոր Քրիդը չեղարկել է Մախաչկալայի իր համերգը, իսկ պատճառը նրա հասցեին հնչող անթիվ ու անհամար սպառնալիքներն էին: Իսկ համերգի տոմսերն ամբողջությամբ արդեն վաճառվել էին:

Թիմաթին սոցցանցի օգնությամբ Հաբիբ Նուրմագոմեդովին դիմել է առաջարկությամբ, որպեսզի հարթվի կոնֆլիկտը: Նախօրեին Թիմաթին հայտարարել էր, որ Black Star-ի արտիստների երգերում չկա բռնության կամ ծայրահեղության կոչ, նրանց սիրում եւ սպասում են Դաղստանում: Ռեփերըն առաջարկել է Նուրմագոմեդովին քննարկել ստեղծված իրավիճակը:

Սակայն, մարզիկը կոշտ է պատասխանել ռեփերին:

«Ամեն անասուն պատասխան կտա իր խոսքերի համար, պարզապես ժամանակ չունեմ ձեր համար: Իսկ եթե ինչ-որ մեկին դուր չեն գալիս իմ կոչերը, կարող եք դրանց չպատասխանել: Ես ոչ մեկին չեմ ստիպում, սակայն ինձ մի ասեք, որ ես իրավունք չունեմ սեփական կարծիքս. Դա պարզապես ծիծաղելի է: Ինչ-որ մարդիկ ինձ չեն ասի, թե ինչ անեմ, իսկ ինչ՝ ոչ: Դրա համար կան յալ մադրի, ում հետ ես խորհրդակցում եմ եւ ում կարծիքը լսում եմ», — գրել է մարզիկն իր Instagram-ում:

Նուրմագոմեդովը որոշել է առանձին դիմել Դազստանի տղամարդկանց:

«Շատ բան է կորած եւ շատ բան ետ չես բերի, սակայն, մեր հանրապետության ապագայի համար պատասխանատու ենք մենք եւ միայն մենք, այլ ոչ թե ինչ-որ անձինք, որոնք ինչ-որ բան են ուզում»:

loading...