Հոգեբանները պարզաբանել են, թե մարդու ուղեղն ինչպես է արձագանքում սմայլիկներին

Հոգեբանները պարզաբանել են, թե մարդու ուղեղն ինչպես է արձագանքում սմայլիկներին

20:30 11 Սպտ, 2018

Հոգեբանները գտել են բացատրությունը, թե մարդու ուղեղն ինչպես է արձագանքում էմոջիներին (գաղափարագրերի եւ սմայլիկների լեզուն):

Ինչպես հայտնում է Xinhua-ն, Իլինոյսի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են էմոջիների հետ կապված նախադասություններն ընթերցելիս մարդկանց ուղեղային ալիքների սխեմաները: Որոշ դեպքերում էմոջիները համապատասխանել են նախադասության իմաստին, իսկ հաճախ՝ ոչ (ասածի հեգնանքն ընդգծելու համար):

Պարզվել է, որ կամավորների ուղեղը հեգնոտ էմոջիները ընկալել է նույն կերպ, ինչ կերպ հեգնոտ նախադասությունները: Էմոջիներին ուղեղի արձագանքի ուժը վկայում էր այն մասին, թե սմայլիկները որքանով են կարողացել նախադասությունների տառացի իմաստը մարդու համար փոխել:

Փորձագետների կարծիքով՝ սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ բառերը էմոջիների հետ համադրությամբ կարելի է համարել մուլտիգաղտնագրային շփման նոր ձեւ: Համանման արդյունք է ստացվել բառերը ժեստերի կամ դեմքի որոշակի արտահայտության հետ համադրելու դեպքում:

loading...