«Նոր Ալիք 2018»-ի 2-րդ մրցանակակիր Գևորգ Հարությունյանը վերադարձավ Հայաստան (լուսանկարներ, տեսանյութ)

«Նոր Ալիք 2018»-ի 2-րդ մրցանակակիր Գևորգ Հարությունյանը վերադարձավ Հայաստան (լուսանկարներ, տեսանյութ)

18:30 10 Սպտ, 2018

«Նոր Ալիք 2018»-ի հայաստանյան ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը, ով միջազգային այս մրցույթում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, ժամանեց Հայաստան:

«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում կապանցի երգչին դիմավորեցին ընկերները, համաքաղաքացիները, բարեկամներն ու երկրպագուները:

Մրցութային բոլոր օրերի ընթացքում Գևորգը պատվով ներկայացրեց Հայաստանը և հիանալի ելույթներ պարգևեց հանդիսատեսին: Երկու օրերի ընթացքում լինելով բացարձակ առաջատար և հավաքելով առավելագույն` 200 միավոր, մրցութային 3-րդ օրը ժյուրիի «սև խաղի» արդյունքում Գևորգը հաղթողի իր տեղը զիջեց Ռուսաստանի ներկայացուցչին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:

 

loading...