Վրաստանից ավտոմեքենաների ներմուծման դեպքում հսկիչ գների մեխանիզմ ենք կիրառում, ԱՄՆ-ից ու Ճապոնիայից՝ ոչ. ՊԵԿ

Վրաստանից ավտոմեքենաների ներմուծման դեպքում հսկիչ գների մեխանիզմ ենք կիրառում, ԱՄՆ-ից ու Ճապոնիայից՝ ոչ. ՊԵԿ

15:45 10 Սպտ, 2018

Գործարքի գնի մեթոդը մենք կիրառում ենք այն դեպքերում, երբ փաստաթղթերի վերաբերյալ արժանահավատությանը վերաբերող որեւէ խնդիր չունենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, եթե փաստաթղթերը կարգին են եւ իրենք չունեն տվյալներ, որ դրանք արժանահավատ չեն, կիրառում են գործարքի գնի մեթոդը:

«Վրաստանից ավտոմեքենաների ներմուծման ժամանակ որոշակի հսկիչ գների մեխանիզմ կիրառում ենք, որովհետեւ ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ ունենք խորը վերապահում: Իսկ ԱՄՆ-ից կամ Ճապոնիայից ներկրվող մեքենաների պարագայում մեր քաղաքացիները գիտեն, թե ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացնեն մաքսային մարմնին, որ դրանք որակվեն արժանահավատ»,-ասաց Դավիթ Անանյանը:

loading...