Չէի մտածում մրցույթի կամ միավորների մասին, ուղղակի վայելում էի բեմը. Գևորգ Հարությունյանը` «Նոր Ալիք 2018»-ի հաղթողի հիմնական հավակնորդ

Չէի մտածում մրցույթի կամ միավորների մասին, ուղղակի վայելում էի բեմը. Գևորգ Հարությունյանը` «Նոր Ալիք 2018»-ի հաղթողի հիմնական հավակնորդ

22:03 7 Սպտ, 2018

Սոչիում շարունակվում է «Նոր ալիք 2018» երգի միջազգային ամենամյա մրցույթը:

Հայաստանն այս տարի մրցույթում ներկայացնում է Գևորգ Հարությունյանը: Մրցութային առաջին օրը Հայաստանի պատվիրակը կատարել է LP-ի «Lost on You» երգըն ու վաստակել 100 միավոր:

Մրցութային 2-րդ օրը մասնակիցները հանդես եկան սեփական երկրների հիթերով,  Գևորգը կատարել է «Կյանք ու կռիվը» ու վասատակել ևս 100 միավոր, դառնալով միանձնյա առաջատար: 

На данном изображении может находиться: 2 человека

1lur.am-ի հետ զրույցում Գևորգ Հարությունյանը անդրադարձավ իր ելույթերին. «Մրցութային առաջին օրն իսկպես շատ էի մտահոգված, նախ եգի ընտրությունը երկար կատարարվեց, մինչև վերջին օրերն անգամ այստեղ ես գործիքավորման վրա էի աշխատում ու երբ արդեն ստացանք վերջնական տարբերակը, ընդամենը մի քանի օր ունեի երգն այսպես ասած իմը դարձնելու համար: Բայց հենց բարձրացա բեմ այլևս լարվածություն ու անհանգստություն չկար, լինում է, երբ բեմն ուղղակի քոնն է ու վերջ: Արդեն բեմում ուղղակի վայելում էի, չէի մտածում  մրցույթի, ժյուրիի  կամ  գնահատականների մասին: Ուզում էի էներգիա տալ ու ստանալ ու չէի ուզում ելույթս ավարտվեր: Երկու  երգերս էլ լիրիկական էին, բայց հոգեբանական առումով բավականին տարբեր են ու երկրորդ մրցութային օրը բոլորովին այլ հոգեվիճակ էր, ես գիտեի որ շատ պատասխանատու ու բարդ երգ եմ ընտրել: Ինձ համար շատ կարևոր էր, որ այդ կատարումը հավանեին նաև Հայաստանում, դրա համար երգի մատուցմանն առանձնահատուկ ուշադրություն եմ դարձրել:

На данном изображении может находиться: 1 человек, улыбается

Խոսելով մրցութային երրորդ օրվա մասին, որի ընթացքում Գևորգը կատարելու է իր հեղինակային` «Stand up» երգը, երգիչը նշեց. «Այս պահին էլ չեմ մտածում միավորների մասին, նույն հանգստությամբ պատրաստվում եմ ելույթ ունենալ, վայելել բեմը, մի քիչ ափսոսանք կա, որ վերջին ելույթս է, բայց ինչ չեմ հասցրել այս երկու օրերին տալ, կփորձեմ տալ վերջին ելույթիս ընթացքում»,- եզրափակեց երգիչը:

На данном изображении может находиться: 1 человек, улыбается

 

loading...