Ճապոնիայում առնվազն 76 մարդ է տուժել թայֆունի հետևանքով

Ճապոնիայում մոլեգնող «Ջեբի» թայֆունի պատճառով, որն ամենահզորն է դարձել վերջին 25 տարվա ընթացքում, տուժածների թվաքանակը հասել է 76-ի, եւս մեկ մարդ զոհվել է: Այս մասին գրում է Риа новости-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր հինգ տուժածների մասին: Տարերքի զոհ էդարձել մի տղամարդ, որը մահացել է Սիգա պրեֆեկտուրայում սաստիկ սաստիկ քամուց պահեստի փլուզման հետեւանքով: Վնասվածքներ ստացած մարդկանց վերաբերյալ հաղորդագրությունները գլխավորապես ստացվում են Օսակա, Կիոտո եւ Հյոգո պրեֆեկտուրաներից:

Ներկա դրությամբ ավիաընկերությունները չեղարկել են գրեթե 800 ներքին չվերթ: Շուրջ 1 մլն բնակիչներ իրենց տները լքելու եւ տարհանման կենտրոններում տեղավորվելու հանձնարարարականներ են ստացել:

Բացի այդ, երկրի տարբեր շրջաններում մոտավորապես 177 հազար տուն առանց լույսի է մնացել էլեկտրահաղորդման գծերի կտրվելու հետեւանքով:

ԱՎԵԼԻՆ