Ռուսաստանում «Մի-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել, կան զոհեր

Ռուսաստանում «Մի-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել, կան զոհեր

13:30 3 Սպտ, 2018

ՌԴ Իրկուտսկի շրջանում «Անգարա» ավիաընկերության «Մի-8» ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ:

ՌԴ փրկարար ծառայության աշխատակիցները վթարի վայրում հայտնաբերել են նրանց դիերը, հաղորդում է ՌԴ ԱԻՆ-ի փրկարար վարչության Սիբիրի մամուլի ծառայությունը:

«Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում զոհերի դիերը վթարի վայրից տեղափոխելու ուղղությամբ: Վթարի պատճառների պարզաբանմամբ կզբաղվի միջգերատեսչական հանձնաժողովը»,- հաղորդում է մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք՝ «Անգարա» ավիաընկերության «Մի-8» ուղղաթիռի հետ կապը կորել էր սեպտեմբերի 2-ին Ուստ-Կուտա քաղաքից Կուներմա ավան երկրաբանական հետախուզման մեկնելիս: Ուղղաթիռում գտնվել է երեք մարդ:

Երկուշաբթի առավոտյան անհետացած ուղղաթիռը հայտնաբերվել էր: Այն գտնվել էր Ուստ Կուտա քաղաքից 290 կմ արևելք:

loading...