Աֆղանստանից վեցամսյա ծառայությունից հետո Հայաստան են վերադարձել 121 հայ զինվորներ

Աֆղանստանից վեցամսյա ծառայությունից հետո Հայաստան են վերադարձել 121 հայ զինվորներ

20:10 1 Սպտ, 2018

Այս շաբաթ ԱՄՆ դեսպանատան Պաշտպանության կցորդի գրասենյակի և Պաշտպանության ոլորտում համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները ողջունեցին Աֆղանստանում վեցամսյա ծառայությունից հետո Հայաստան վերադարձած 121 հայ զինվորներին:

Հայ զինվորները հայրենիք վերադարձան Վաշինգտոնի Լյուիս-Մակչորդ համատեղ բազայում տեղակայված ԱՄՆ օդային ուժերի 446-րդ օդային շարժունակության թևի կողմից իրականացվող C-17 Globemaster III ինքնաթիռի թռիչքով:

Հայաստանը 2008թ. ի վեր աջակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերին առաքելությանը` օգնելով ապահովել, որպեսզի Աֆղանստանը չդառնա ահաբեկչության համար ապահով ապաստան:

loading...