«Սարոյանն իր սիրտն է թողել այստեղ». Ֆրեզնոյում բացվեց Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը

«Սարոյանն իր սիրտն է թողել այստեղ». Ֆրեզնոյում բացվեց Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը

14:53 1 Սպտ, 2018

Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում օգոստոսի 31-ին բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը:

Առաջին հայացքից թանգարանը հիշեցնում է այդ թաղամասի հերթական մի տուն, սակայն մեծ դրամատուրգ Սարոյանի տունն այժմ ամբողջովին վերանորոգված է, եւ այնտեղ է գտնվում Սարոյանի թվայնացված լուսանկարների ու նրա ստեղծագործությունների մի մեծ արխիվ:

Թանգարանի ներսում կարելի է գտնել Սարոյանի հոլոգրամը` իր գրասեղանի եւ կահավորման մոտ, որոնք պահպանված են ճիշտ այնպես, ինչպես նրա ապրած ժամանակ: Տան մնացած հատվածում տեղակայված են լուսանկարներ, հոլովակներ ու հարցազրույցներ, որոնք Սարոյանը տվել է տարիների ընթացքում, ինչպես նաեւ պաստառներ, Սարոյանի քարերի հավաքածուն ու նրա նկարած նկարներից:

Օգոստոսի 31-ին թանգարանի բացմանը ներկա են գտնվել Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Էսմերալդա Սորիան եւ քաղաքապետ Լի Բրանդը եւ «Ինտելեկտուալ ռենեսանս»- հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը: Սորիան եւ Սարոյանը մեծացել են այժմյան Ֆրեզնոյի ծայրամասում, քանի որ ժամանակին քաղաքային օրենքի համաձայն` գաղթականներն իրավունք չունեին որոշակի թաղամասերում ապրելու կամ անշարժ գույք ունենալու:

«Չնայած դրան` Սարոյանն իր սիրտն է թողել այստեղ», — ասել է Սորիան:

Սարոյանն այս տունը գնել է մահվանից 17 տարի առաջ, մինչեւ 1981 թվականին վետերանների հիվանդանոցում քաղցկեղի պատճառով հրաժեշտ է տվել կյանքին: Հայաստանում գործող «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամը տունը գնել է 2015 թվականին եւ սկսել վերանորոգման աշխատանքները` Սարոյանի հայ համայնքի պատվին:

Թանգարանի ճարտարապետ Մերուժան Մինասյանը Action News-ի հետ զրույցում նշել է, որ թագարանը կառուցվել է այնպես, որ բոլոր տարիքի երեխաներին հետաքրքրի:

«Հոլոգրամը, սովորաբար, հետաքրքրիր է երեխաների համար, քանի որ նրանք տեսնում են իրական ատկեր իրական տարածության մեջ», — ասել է նա:

Թանգարանը բաց է լինելու հանրության առաջ սեպտեմբերի կեսից սկսած ամեն օր, բացի` երկուշաբթիից, առավոտյան ժամը 10-ից մինչեւ երեկոյան 6-ը:

 

loading...