Ժամադրություն 20 և 30 տարեկանում

Ժամադրությունները 20 տարեկանում զվարճալի են, օգնում են հասկանալ ո՞վ եք դուք և ի՞նչ է ձեզ հարկավոր: Երեսունից հետո տեղի է ունենում նույնանման մի բան, սակայն դա ավարտվում է ոչ թե հատակին գցած ներքնակի վրա, այլ նորմալ, թանկանոց անկողնում:

Ալկոհոլ

Երիտասարդ տարիքում ավելի քիչ եք ուշադրություն դարձնում որակի և քանակի վրա, իսկ տարիքի հետ խմիչքները դառնում են ավելի ազնվական, իսկ ծավալը՝ ավելի քիչ:

Ստեղծագործ մարդիկ

20 տարեկանում դուք հիանում եք, «Օ, դու երաժիշտ ես»: 30-ում մտամոլոր ասում եք «Ա, դու երաժիշտ ես»: Որոշ դեպքերում այդ մասնագիտությունը նրան եկամուտ է բերում, սակայն մեծամասամբ դա ոչ այդքան եկամտաբեր է: Ժամանակի ընթացքում դուք միանգամից կհասկանաք տարբերությունը:

Ժամադրության քննարկում

20 տարեկանում բողոքում եք ընկերուհիներին և չեք հասկանում, թե ինչ եք սխալ արել, 30-ում ուրախանում եք, որ ազատվել եք այդպիսի մարդուց: Երջանիկ ամուսնությունները չեն ավարտվում բաժանումով, այնպես որ, եթե մարդը իրեն ոչ լավ կողմից է ցույց տվել առաջին իսկ ժամադրության ժամանակ, ավելի լավ է միանգամից նրանից բաժանվել:

Ուտելիք

20 տարեկանում ժամադրության ընթացքում կարելի է նաև չուտել կամ բավարարվել արագ անունդով: Իսկ 30 տարեկանում լավ սննդի վրա մեծ ուշադրություն է դարձվում: Ընթրիքի լավ տեղ ընտրելիս նա ցույց է տալիս իր նախապատվությունները և, եթե նույնիսկ հանդիպումն այդքան էլ չեք հավանել, ձեր համար նշում եք, որ ուտելիքը վատը չէր:

Ներքնազգեստ

Երիտասարդ տարիքում կարելի է ընտրել որը ցանկանում եք, բոլոր հավաքածուները նման են ու լավը և յուրաքանչյուրում դուք հիանալի տեսք ունեք: Իսկ 30-ից հետո արդեն պետք է ընտրեք կամ սեքսուալ կամ հարմարավետ: Այդ տարիքում նաև մտածում եք տարբեր մանրուքների մասին: Առաջ են գալիս տարբեր փաստարկներ, սակայն ընտրությունը, ի վերջո, ճիշտ է լինում:

Տարիքի զգացողություն

20 տարեկանում թվում է, որ ամբողջ կյանքը առջևում է և կարելի է առանց շտապելու ընտրել զույգին․ դուք համոզված եք, որ մենակ չեք մնա: Երեսուն տարեկանում այդ վստահությունը հալչում է տարեց տարի:

Երեխաներ

Երիասարդ տարիքում դուք ուրախանում եք, որ չեք հղիացել, իսկ այնուհետև անհանբեր սպասում եք դրան:

Նրա արտաքինը

Քսան տարեկանում դուք ներքուստ գովում եք նրա ընդգծված դունչը: Երեսունից հետո գնահատում գանգի կառուցվածքը՝ մտածելով ապագա երեխաների մասին: Ի դեպ, կարող է նաև պարզվել, որ ձեր հին ծանոթը, ում շատ են սիրում ձեր ծնողները և ով ձեզ հանգստացնում է տխուր օրերին՝ նաև արտաքինից էլ վատը չէ:

Սեքս

20 տարեկանում երբեմն մոռանում եք հաճույքի մասին և ձևացնում, որ ձեզ դուր է գալիս գրեթե ամեն ինչ: 30-ում դուք հստակ գիտեք, թե ինչ եք ցանկանում և հուշում նրան:

Հույսեր

Եվ 20-ում և 30-ում դուք ձեզ հավաստիացնում եք, որ հաջորդը հենց նա է լինելու: Տարբերվում են միայն ուղեկցող զգացմունքները:

ԱՎԵԼԻՆ