«Փաստ». Քննարկվում է գյուղատնտեսական ապահովագրության խնդիրը. կամավո՞ր կլինի, թե՞ պարտադիր

«Փաստ». Քննարկվում է գյուղատնտեսական ապահովագրության խնդիրը. կամավո՞ր կլինի, թե՞ պարտադիր

9:21 23 Օգս, 2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարկուտը, ցրտահարությունն ու այլ բնական երեւույթներ գրեթե ամեն տարի էական վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը՝ հաճախ գյուղացիներին ու ֆերմերներին թողնելով դատարկաձեռն՝ իրենց վարկերի դեմ հանդիման շիվարած: Արդյունքում տարիներ շարունակ իրականացվել են հաշվարկներ ու պետության կողմից տրամադրվել կամ չեն տրամադրվել փոխհատուցումներ:

Թեկուզ տրամադրվածներն էլ մեծամասամբ ընդամենը սրտհովանքի չափ են եղել, այդուամենայնիվ պետբյուջեից պարբերաբար զգալի գումարներ են ծախսվել այդ ուղղությամբ՝ միեւնույն ժամանակ չմեղմացնելով գյուղացիների ու ֆերմերների դժգոհությունն ու անելանելիությունը:

«Փաստի» տեղեկություններով, ներկայումս կառավարությունում քննարկում են ստեղծված վիճակից դուրս գալու ելքերը: Հաշվի առնելով, որ պարտադիր գյուղատնտեսական ապահովագրությունը շատ մեծ աղմուկ կբարձրացնի, որպես տարբերակ առաջարկվում է այնպիսի օրենսդրական փոփոխություն, երբ ապահովագրությունը կլինի կամավոր, սակայն ապահովագրություն չունեցող տնտեսությունները այլեւս պետբյուջեից փոխհատուցում չեն ստանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...