Ուզում եմ անպայման հաղթել ու այնպես անել, որ հայ հանդիսատեսը հպարտություն զգա. Գևորգ Հարությունյանը` «Նոր Ալիք» մրցույթին ընդառաջ

Ուզում եմ անպայման հաղթել ու այնպես անել, որ հայ հանդիսատեսը հպարտություն զգա. Գևորգ Հարությունյանը` «Նոր Ալիք» մրցույթին ընդառաջ

14:27 22 Օգս, 2018

«Նոր Ալիք 2018»-ի երգի միջազգային մրցույթում, որը կմեկնարկի սեպտեմբերի 4-ին, Հայաստանի միակ ներկայացուցիչը երգիչ Գևորգ Հարությունյանն է, ով արդեն երկու օր հետո կմեկնի Սոչի մրցույթի նախապատրաստական վերջին փուլն անցկացնելու:

Գևորգ Հարությունյանը նշեց այն երգերը, որոնք այս պահին հաստատվել են մրցույթի կազմակերպիչների կողմից.  Մրցութային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչը կկատարի Ավետ Բարսեղյանի եւ Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» երգը՝ որպես պետական հիթ, որպես միջազգային հիթ`Lost on You-ն, եւ Stand Up-ը՝ որպես հեղինակային հիթ:

«Կազմակերպիչներին երկու անգամ նամակ եմ գրել, որպեսզի վերանայեն ընտրությունը եւ գոնե մեկ երգ ավելի ռիթմիկ լինի, որ կարողանամ այլ կերպարով հանդես գալ, բայց հաստատվեցին այս երեք երգերը»,-1lur.am-ին-ասաց երգիչն ու հավելեց, որ  արդեն մրցույթին նախորդող այդ տասը կարեւոր օրերի ընթացքում, երբ նախատեսված են բազմաթիվ վարպետության դասեր, նկարահանումներ ու փորձեր, հնարավոր է և որ երգերի ընտրության հարցում լինեն փոփոխություններ, քանի որ այս մրցույթը բավականին անկանխատեսելի է:

На данном изображении может находиться: 1 человек, борода и текст

Խոսելով մրցույթից եղած իր սպասելիքների մասին Գեւորգ Հարությունյանը նշեց.

«Կարծում եմ՝ մրցութային փորձն ինձ կօգնի, թեեւ սա ինձ համար առաջին միջազգային մրցույթն է լինելու: Ես մի բան եմ հասկացել՝ մրցույթներին պետք չէ գնալ մրցակցելու հոգեբանությամբ, պետք է երկար ամիսներ պատրաստվել դրան, իսկ ելույթի ժամանակ ուղղակի վայելել: Կարեւորը բեմում չկեղծելն է ու որպես արտիստ տեսակդ պահելը: Քանի որ սա իմ առաջին միջազգային մրցույթն է, որտեղ ներկայացնելու եմ Հայաստանը, շատ եմ ուզում հաղթել ու անել այնպես, որպեսզի հայ հանդիսատեսը հպարտություն զգա»,-ասաց երգիչը:

Այն դիտարկմանը, որ «Նոր Ալիք» մրցույթի նախապատրաստական փուլը` կազմակերպիչների հետ աշխատանքը, բավականին լարված ու հաճախ նաեւ սթրեսային է լինում մասնակիցների համար, բայց և ամենամեծ ձեռքբերումը, Գևորգ Հարությունյանը համաձայնեց ու նշեց.«Ես ինքս սիրում եմ էքսպերեմենտներ, ցանկացած նոր փորձություն սիրով եմ ընդունում: Կարող եմ ասել, որ ինչքան մրցույթների մասնակցել եմ, հետո, որ հետ եմ նայել հասկացել եմ, որ մնում է հենց այդ փորձը ու կարևոր է, որ այն ինչ ձեռք կբերես լինի շարունակական»:

На данном изображении может находиться: 1 человек, улыбается

Երգչի ոճաբան Լիլիթ Զաքարյանն էլ նշեց, որ շատ դժվար է այսօրինակ մրցույթին մասնակցել առանց թիմի.

«Սա փոքր մրցույթ չէ ու շատ կարեւոր է թիմ ունենալ կողքիդ, իսկ Գեւորգը ամեն բան հասցնում է միայնակ: Չնայած, բացառիկ արտիստ է` ամեն բան կհասցնի, բայց երբ նայում ես՝ մյուս երկրներն ինչ թիմերով են գալիս, նույնիսկ, իրենց անձնական ոճաբանների հետ, վարսահարդարների…  Պետք է պետական որեւէ աջակցություն լինի: Ես հասկանում եմ, որ մեր պետությունը շատ ֆինանսական խնդիրներ ունի, բայց կան էլեմենտար բաներ՝ բեմի փորձ, տեխնիկա, որոնք այդչափ մեծ ֆինանսներ չեն պահանջում: Պետք է անընդհատ դահլիճ վարձել, փորձել… Իսկ հիմա Գեւորգը, փոխարենը զբաղվի իր երգերով, վոկալով միայնակ փորձում է այդ բոլոր հարցերը լուծել»,-նշեց նա:

Հարցին թե պրոֆեսիոնալ ժյուրիի հատկապես ո՞ր անդամի կարծիքն է, որ կարեւոր է Գեւորգի համար, վերջինս պատասխանեց.«Ժյուրիի բոլոր անդամներն էլ մեծ ավանդ ունեն երաժշտության մեջ, եթե գնահատվեմ վերջիններիս կողմից, շատ լավ կզգամ ինձ: Հեղինակային երգս կատարելիս, ինձ առավել հետաքրքիր կլինի կոմպոզիտորների կարծիքը».-եզրափակեց Գեւորգ Հարությունյանը:

Հավելենք, որ «Նոր Ալիք 2018»-ը ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետեւել Գեւորգ Հարությունյանի youtube-ի պաշտոնական էջում:

 

loading...