Կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին. Արարատ Միրզոյանն Արմավիրի՝ կարկուտից տուժած համայնքներ է այցելել

Կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին. Արարատ Միրզոյանն Արմավիրի՝ կարկուտից տուժած համայնքներ է այցելել

23:00 12 Օգս, 2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր՝ օգոստոսի 12-ին Արմավիրի մարզի մի շարք համայնքներ է այցելել, որտեղ օրերս կարկուտը մեծ վնաս է հասցրել բերքին: Այս մասին Արարատ Միրզոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր այցելեցինք Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ և այլ համայնքներ, որտեղ երկու օր առաջ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ էին հասցրել բերքին և ենթակառուցվածքներին։

Վստահ ենք, որ կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին այս աղետի հետևանքների մեղմման գործում։ Վաղվանից կսկսվեն վնասի գնահատման աշխատանքները, որից հետո կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը։

Միաժամանակ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, և մենք հետևողականորեն աշխատելու ենք, որ արդեն հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ, գործուն հակակարկտային կայաններ, տարածում գտնեն հակակարկտային ցանցերը»,- գրել է Արարատ Միրզոյանը։

loading...