Իմ երազանքների երկիրը վաղվա Հայաստանն է. երգիչ Արմո

Իմ երազանքների երկիրը վաղվա Հայաստանն է. երգիչ Արմո

20:46 12 Օգս, 2018

Ամերիկաբնակ երգիչ Արմո Մաթևոսյանն իր առաջին տեսահոլովակն է հանձնել հանդիսատեսի դատին: Երգը, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակը, կոչվում է «Իմ ամենակարևոր»:
Արմոն թեև բնակվում է ԱՄՆ-ում, սակայն նրա երազանքների երկիրը վաղվա Հայաստանն է:
Երգիչն իրեն հասարակ մարդ է համարում, ով մյուսների նման առավելություններ ու թերություններ ունի:


Արմոն երգելու շնորհը ժառանգել է պապից, պապն էլ՝ մորից, ով հայտնի է եղել որպես գուսան Զեպետ:
1lur.am-ի հետ զրույցում Արմոն պատմել է թե ինչպես է ծնվել իր երգն ու խոսել է առաջիկա անելիքների մասին:
«Երգը ծնվեց շատ անսպասելի ու միանգամից դարձավ հոգեհարազատ: Երգի հեղինակը իմ պրոդյուսերն է՝ Իրին Քեյանը: Այս երգը կատարելու առաջարկը հենց նրանը եղավ, ես էլ սիրով համաձայնեցի: Այն ինձ համար շատ յուրահատուկ է, քանի որ հենց առաջին տեսահոլովակս այս երգի հիման վրա ստեղծեցինք»,-ասաց Արմոն:

Երգիչը չցանկացավ բացել փակագծերը, թե ինչ է սպասվում առաջիկայում, սակայն խոստացավ, որ նոր նախագծերով ու երգերով կներկայանա հանդիսատեսին:
Արմոյի կարծիքով՝ երգչի հաջողության գաղտնիքը նրա աշխատասիրության մեջ է:

loading...