Թրամփն ատում էր Օբամային պատճառը նրա սևամորթ լինելն էր. Թրամփի նախկին խորհրդական

Թրամփն ատում էր Օբամային պատճառը նրա սևամորթ լինելն էր. Թրամփի նախկին խորհրդական

14:00 12 Օգս, 2018

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խոհրդական Օմարոսա Նյումանը 72-ամյա ղեկավարին մեղադրել է ռասիստ լինելու մեջ:

Ինչպես նշում է The Guardian-ը, Նյումանն այս մասին գրել է իր հուշագրերում՝ պնդելով, որ կան ձայնագրություններ, որոնցում Թրամփն անընդհատ «նեգր» բառն է օգտագործում:

Հետաքրքրական է, որ Նյումանը, որը Թրամփի հետ ծանոթ է ու աշխատել է դեռևս 2005թ.-ից,  ուշագրավ բացահայտումներ է արել նախագահի՝ ԱՄՆ-ի նախկին ղեկավար Բարաք Օբամայի նկատմամբ վերաբերմունքի մասին:

«Նա հաճախ էր խոսում Բարաք Օբամայի մասին: Նա նրան ատում էր: Թեև երբեք չէր բացատրում, թե ինչու, բայց ես վստահ եմ, որ պատճառն Օբամայի՝ սևամորթ լինելն էր»,-նշել է կինը:

Հիշեցնենք, որ հունվարին Թրամփը ռասիստական սկանդալի կիզակետում էր հայտնվել, քանի որ Հաիթին, Էլ Սալվադորն ու աֆրիկյան պետությունները «կեղտոտ ծակեր» էր անվանել:

loading...