Քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը ամենակառուցողական ճանապարհն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. Տաջիկստանի նախագահ

Քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը ամենակառուցողական ճանապարհն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. Տաջիկստանի նախագահ

16:20 10 Օգս, 2018

Բաքվում գտնվող Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, հայտնում է minval.az-ը:

«Մենք նաև կարծիքներով ենք փոխանակվել Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վերաբերյալ: Մենք հայտնում ենք առկա հակասությունների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքներին մեր ամուր հանձնառությունը՝ ընդունված միջազգային նորմերի և չափանիշների շրջանակում: Մեր համոզմամբ՝ քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը նման բարդ խնդրի, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ամենակառուցողական ճանապարհն է»,- ասել է Ռահմոնը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար համատեղ հայտարարությունում:

Նա ընդգծել է, որ Բաքուն և Դուշանբեն կողմ են արտահայտվել միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, արմատական կրոնական գաղափարախությունների, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի շրջանառության և անվտանգության այլ սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության հետագա զարգացմանը:

 Էմոմալի Ռահմոնը հավելել է, որ բոլոր հարցերի առնչությամբ Տաջիկստանի և Ադրբեջանի դիրքորոշումները «համընկնում են», ինչը լավ հիմք է համագործակցության և սերտ փոխգործակցության համար:

 

loading...