Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում այրվում է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա և խոտածածկ տարածք. փրկարարները դեպքի վայրում են

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում այրվում է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա և խոտածածկ տարածք. փրկարարները դեպքի վայրում են

15:08 10 Օգս, 2018

Օգոստոսի 10-ին, ժամը 12:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղու եկեղեցու մոտ այրվում է կայանած ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում այրվում է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա և խոտածածկ տարածք: Տուժածներ չկան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

loading...