Չենք կարող «զադնի» գնալ. Փաշինյանը՝ համայնքների խոշորացման մասին

Չենք կարող «զադնի» գնալ. Փաշինյանը՝ համայնքների խոշորացման մասին

14:52 10 Օգս, 2018

Սխալ է առանց մարդկանց կարծիքը հարցնելու որոշումներ կայացնելը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Բերդ քաղաքում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով համայնքների խոշորացման շուրջ մտահոգությունների մասին հարցին։

«Մենք այս պահին համայնքների նոր խոշորացում չենք անի, բայց չենք կարող «զադնի» գնալ, պիտի առաջ գնանք: Բայց երբ ասում եք՝ մեր խողովակները քայքայված են, ձեր համայնքի խոշորացումը ե՞րբ է տեղի ունեցել։ Մի տարվա մեջ են խողովակները քայքայվե՞լ։ Ինչի՞ 20 տարվա մեջ չեք լուծել, եթե ունակ եք լուծել»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ այդ բողոքները կապ ունեն տեղային մտածելակերպի հետ. «Մեզ մոտ տեղային մտածելակերպը այնքան է զարգացել, որ ինձ մոտ գալիս, ասում են՝ բարեւ ձեզ, ես ձեր հայրենակիցն եմ, ասում է՝ իջեւանցի եմ, բայց այդ պարագայում գորիսեցին իմ հայրենակիցը չի՞։ Այդ տեղային մտածելակերպը հասել է գյուղ, ավելին՝ հասել է թաղ»։

loading...