Պետրոսյանի փաստաբանը պատրաստ է հոտնկայս ծափահարել Ստեպանենկոյի սենսացիոն որոշման համար

Պետրոսյանի փաստաբանը պատրաստ է հոտնկայս ծափահարել Ստեպանենկոյի սենսացիոն որոշման համար

16:00 10 Օգս, 2018

Օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն որոշել են բաժանվել՝ միասին ապրելով ավելի քան 30 տարի: Ըստ ասեկոսեների, ապահարզանի պատճառ է դարձել երգիծաբանի 29-ամյա օգնականը՝ Տատյանա Բրուխունովան:

Ռուսական լրատվամիջոցները չափազանցեցնում են այն ինֆորմացիան, թե իբր Ելենա Ստեպանենկոն մտադիր է Եվգենի Պետրոսյանի ունեցվածքն օգտագործել բարեգործական նպատակներով:

Սույն ինֆորմացիան մեկնաբանել է երգիծաբանի պաշտոնական ներկայացուցիչը՝ փաստաբան Սերգեյ Ժորինը՝ նշելով, որ եթե դա տեղի ունենա, ապա նա հոտնկայս կծափահարի, սակայն խիստ կասկածում է դրանում, գրում է «Комсомольская правда»:

Ժորինի խոսքերով, Ելենա Ստեպանենկոն միայն մեկ անգամ է մեկնաբանել իրավիճակը. «Եվ ես այնտեղ գումարը բարեգործական նպատակներով օգտագործելու մասին ինչ-որ բան չեմ լսել: Ամեն դեպքում մարդու նման ցանկությունը գովելի է: Եթե Ելենա Ստեպանենկոն ստանալով իր հասանելիքը ծախսի այն բարեգործություն անելով, ես հոտնկայս կծափահարեմ: Բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ դա քիչ հավանական է»:

Փաստաբանը նաեւ մեկնաբանել է, թե ինչու է Ստեպանենկոն հավակնում ունեցվածքի մեծամասնությանը, երբ սովորաբար այն բաժանվում է հավասար: Նա նշել է, որ դեռ ամուսինների ունեցվածքը գնահատաված չէ: Սակայն Ժորինն ասաց, որ կարող է այնպես պատահել, որ Ստեպանենկոն արհեստականորեն իջեցնի այն մասնեբաժինը, որն ուզում է իրեն մնա, եւ բարձրացնի՝ Պետրոսյանի հասանելիքը. «Այսինքն, դեյուրե դա կլինի հավասար մասերի, իսկ դեֆակտո՝ ոչ հավասար: Դա միայն տարբերակներից մեկն է, սակայն կարող է լինել ցանկացած ուրիշը»:

Այդուհանդերձ նա տեղեկացրեց, որ գոյություն ունի հիմնավորում՝ ունեցվածքի հավասար բաժանության սկզբունքում, սակայն դա Պետրոսյան-Ստեպանենկո դեպքի համար չէ: Սակայն, եթե դատարանը որոշում կայացնելիս գնա այդպիսի հիմնավորման, ապա Ժորինը պատրաստ է բողոքարկել վճիռը:

Օգոստոսի 13-ին տեղի կունենա երգիծաբանների գործով հերթական դատական նիստը: Այն տեղի կունենա դռնփակ: Եվգենի Պետրոսյանի փաստաբանը խոստովանես, որ իրեն դժվար է կանխատեսել, թե ինչ կկատարվի:

loading...