Արա Գաբրիելյանն ազատվեց ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Արա Գաբրիելյանն ազատվեց ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

12:17 10 Օգս, 2018

Արա Գաբրիելյանը ազատվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 10-ին, ստորագրել է որոշում, որի համաձայն. «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով Արա Գաբրիելյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

Նշենք, որ Արա Գաբրիելյանի նշանակումը բուռն քննադատությունների առիթ էր դարձել հանրության շրջանում: Ըստ մամուլի տեղեկությունների, Գաբրիելյանն ԱՄՆ-ում դատապարտվելն է, իսկ Հայաստան էր վերադարձել 2015-ին և սկսել աշխատել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերությունում՝ որպես անվտանգության պետ։ Դրանից հետո աշխատել է կրկին Գագիկ Խաչատրյանին պատկանող բուքմեյքերական մի կազմակերպությունում։

loading...