Samsung-ը ներկայացրել է Galaxy Watch խելացի ժամացույցը

Samsung-ը ներկայացրել է Galaxy Watch խելացի ժամացույցը

11:20 10 Օգս, 2018

Samsung-ը ներկայացրել է Galaxy Watch խելացի ժամացույցը:  Նորույթը նույն կերպ աշխատում է Tizen OS 4.0-ով, այլ ոչ թե Wear OS-ով, հաղորդում է IXBT-ը:

Սարքը հասանելի է երկու մոդիֆիկացիաներով, որոնք տարբերվում են չափերով՝ 42 կամ 46 մմ: Սակայն 46 մմ տարբերակը հասանելի կլինի միայն արծաթագույնով, իսկ 42 մմ-ը՝ վարդագույն ոսկի եւ սեւ գույներով:

Ավելի խոշոր մոդելը հագեցած է Super AMOLED էկրանով՝ 1.3 դյույմ տրամագծով, իսկ ավելի փոքր մոդելի տրամագիծը 1.2 դյույմ է: Երկուսն էլ 360 х 360 պիքսելի հնարավորություն ունեն, իսկ էկրանը ծածկված է Gorilla Glass DX+ ապակիով:

Ժամացույցը պաշտպանված է ջրից (IP68) եւ համապատասխանում է MIL-STD-810G ստանդարտին: Մարտկոցի հզորությունը 472 մԱ է: Samsung-ը նշում 80 ժամ ավտոնոմ աշխատանքի մասին, այսինքն, շուրջ երեք օր կարելի է համարել:

Փոքր մոդելը ԱՄՆ-ում կկարժենա 330 դոլար, իսկ ավելի մեծը՝ 350 դոլար:

loading...