Տիեզերագնացը պատմել է այլմոլորակայինի հետ հանդիպման մասին

Տիեզերագնացը պատմել է այլմոլորակայինի հետ հանդիպման մասին

10:40 10 Օգս, 2018

NASA- ի տիեզերագնաց Լելանդ Մելվինը հայտարարել է, որ Space Shuttle տիեզերական նավի վրա տեսել է ոչ երկրային, օրգանական արարածի, գրում է Metro-ն:

Տիեզերագնացը իր դիտարկումով կիսվել է Twitter-ում՝ պատասխանելով օգտատերերից մեկի հացին, թե արդյոք նա տիեզերքում տեսել է այլմոլորակայինների: Մելվինը խոստովանել է, որ այլմոլորակային արարածին տեսել է տիեզերանավի բեռնախցիկում:

Մելվինի խոսքով, որը «Ատլանտիս» տիեզերանավում որպես ինժեներ ավելի քան 24 օր է անցկացրել, այդ ժամանակ նրա մտքում ծագած առաջին բառերն էին. «Հյուսթոն, մենք խնդիր ունենք»:

Սակայն հետագայում պարզվել է, որ դա ոչ թե այլմոլորակային էր, այլ ֆրեոն, որը դուրս էր եկել ռետինե խողովակից:

loading...