Թաղման գաղտնի վայրերում 17 մարդու աճյուն են գտել

Թաղման գաղտնի վայրերում 17 մարդու աճյուն են գտել

10:22 10 Օգս, 2018

Մեքսիկայի Խալիսկո նահանգում ընդհանուր 17 մարդու աճյուն են գտել թաղման 2 վայրերում, հայտնում է Aristegui Noticias պորտալը:

Երկու գերեզմանատեղին էլ հայտնաբերել են Գվադալահար քաղաքի շրջանում: Առաջին դեպքում 10 աճյուն են հայտնաբերել քաղաքի սահմաններից դուրս գտնվող հողամասով տան տարածքում: Փոսից հանվել է 9 տղամարդու եւ մեկ կնոջ աճյուն: Տեղի բնակիչները պատմել են, որ տունը, որի մոտ գտել են թաղված սպանվածներին, հայտնի է որպես թմրանյութերի վաճառքի վայր:

Երկրորդ դեպքում Տլախոմուլկո համայնքի ոստիկանությունը տանը 3 սպանվածի գտնելուց հետո հետնաբակում հայտնաբերել է թաղված 7 դիակ:

Մեքսիկայում հազվագյուտ չեն նման սարսափելի գտածոները, իշխանությունները թաղման գաղտնի վայրեր են հայտնաբերել Գերերո, Վերակրուս, Մորելոս նահանգներում: Խալիսկո նահանգում վայրագություններ է կատարում «Խալիսկո – Նոր սերունդ» կարտելը, որը երկրում ամենադաժաններից մեկն է համարվում:

loading...