Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում

20:22 9 Օգս, 2018

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին ստուգումներ են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը:

«Մենք հակված ենք կարծելու, որ այս ստուգումները կապված են նոր Հայաստանում մեր իշխանության կողմից ամենուր կարգուկանոն հաստատելու, հանցագործությունների դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների հետ: Մենք ամեն ինչ անում ենք, որ ոստիկանության աշխատակիցները ստանան բավարար տեղեկատվություն իրենց հուզող բոլոր հարցերի վերաբերյալ»,- ասաց նա՝ նշելով, որ չգիտեն այս ստուգումների շարժառիթներն ու նպատակները:

Նա նշեց, որ իրենք մտահոգություններ չունեն կապված այս ստուգումների հետ. «Մենք անհանգստանալու որեւէ խնդիր չունենք, մենք էլ կուզենանք՝  մեր թերությունները շտկենք ոստիկանության օգնությամբ: Մենք բնական ենք համարում, որ ոստիկանությունը գա եւ մեզ մոտ ստուգումներ անցկացնի, մենք բաց ենք մեր ոստիկանության առջեւ իր գործողություններն իրականացնելու առումով»:

Նշենք, որ ոստիկանությունից նույնպես հաստատեցին լուրը՝ նշելով, որ ավելի ուշ հայտարարություն կտարածեն այս մասին:

loading...