Գիտնականները պարզել են,որ մոծակները սիրում են 4 տեսակի մարդկանց. իսկ դուք մտնու՞մ եք նրանց մեջ

Գիտնականները պարզել են,որ մոծակները սիրում են 4 տեսակի մարդկանց. իսկ դուք մտնու՞մ եք նրանց մեջ

16:45 9 Օգս, 2018

Մենք բոլորս գիտենք ինչ-որ մեկին (եթե ոչ ինքներս մեզ), ով մոծակների «սիրելին» է: Անհայտ պատճառներով նրանք գրավում են մոծակներին այնպես, ինչպես ոչ ոքի:

Պարզվում է, որ դրա համար հստակ պատճառ կա: Առողջապահները պնդում են, որ մոծակներն ավելի հաճախ խայթում են այն մարդկանց, որոնք մնացածից տարբերվում են այս 4 գործոններով:

1. Հղիություն

Մոծակներին գրավում է ածխածնի երկօքսիդը, որոնք մարդիկ արտադրում են շնչելիս: Հղի կանայք դրանից ավելիշատ են արտադրում, հետևաբար մոծակները նրանց առանձնահատուկ ուշադրություն են դարձնում: Հենց այս փաստի հետ է կապված ներկայումս ահռելի վտանգ ներկայացնող Զիկա վիրուսի տարածումը:

2. Մարմնամարզություն
Երևի չեք զարմանա, եթե ասենք, որ մոծակներն առանձնահատուկ ագրեսիվությամբ են հարձակվում և սկսում խայթել այն ժամանակ, երբ վերջացնում եք մարմնամարզությունը: Նրանց գրավում է կաթնաթթուն, որը մեծ քանակությամբ արտադրվում է մարդու մկաններում այն ժամանակ, երբ դրանք ենթարկվում են ֆիզիկական ծանրաբեռնվածության:

3. Ալկոհոլ

Մասնագետները պարզել են, որ ոգելից խմիչքները մեզ ավելի գրավիչ են դարձնում մոծակների համար: Մասնավորապես, ալկոհոլը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը և մոծակները թիրախավորում են հենց տաք մարմինները:

4. Արյան առաջին խումբ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ արյան առաջին խումբ ունեցող մարդկանց մոծակները խայթում են 83% հավանականությամբ: Արյան երկրորդ խումբ ունեցող մարդկանց ամենաքիչն են խայթում:

loading...