Արմեն Գևորգյանին ևս Մարտի 1-ի գործով մեղադրանք չի առաջադրվել. ՀՔԾ պետ

Արմեն Գևորգյանին ևս Մարտի 1-ի գործով մեղադրանք չի առաջադրվել. ՀՔԾ պետ

16:15 9 Օգս, 2018

Օգոստոսի 9-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ասաց. «Մարտի 1-ի գործով Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրելու համար բավարար ապացույցներ են եղել»:

Նա պնդեց, որ Գևորգյանին «Վիկիլիքս»–ի հրապարակման հիման վրա մեղադրանք չի առաջադրվել:

««Վիկիլիքս»–ի հրապարակման հիման վրա անձին չի կարող մեղադրանք առաջադրվել։ Անձին որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքը նրա կողմից հանցանք կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցությունն է։

Քրեական դատավարության օրենսգրքով թվարկված ապացույցների ցանկից դուրս այլ փաստական տվյալ չի կարող դրվել մեղադրանքի հիմքում»,– նշեց նա՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի պնդմանը, որ իր անվտանգությանը վտանգ է սպառնում, Սասուն Խաչատրյանը նշեց. «Վալերի Պողոսյանի անվտանգության հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, անհրաժեշտության դեպքում վարույթն իրականացնող մարմինը պատրաստ է ապահովել նրա ավտանգությունը՝ վերջինիս դիմումի հիման վրա»։

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առիթով  Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին:

Նույն օրը հիշյալ գործի շրջանակում Արմեն Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը:

Ավելի ուշ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը «բացահայտել էր տեղեկատվության աղբյուրը»: «Ըստ Wikileaks պորտալի՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի վրա ճնշում է գործադրվել:

Նա գանգատվել է, որ իր վրա ճնշում են գործադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից, որպեսզի ինքը որոշում ընդունի Սերժ Սարգսյանի օգտին: Այս հրապարակումը հաստատում է ստացել»,- հայտարարել էր ՀՔԾ ղեկավարը:

ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Արմեն Գևորգյանի մեղադրանքի մասին. նրա գործը միացվել է Մարտի 1-ի գործին:

loading...