Օգոստոսի 8-ի աստղագուշակ

Օգոստոսի 8-ի աստղագուշակ

10:00 8 Օգս, 2018

Խոյ

Այսօր ձեզ հիանալի օր է սպասվում, ուրախ լուրերը կլինեն անպակաս, ուրախ իրադարձությունները՝ ևս։

Ցուլ

Այսօր սիրային հարցերում հաջողություններ կգրանցեք, ձեզ անհանգստացնող բոլոր հարցերը լուծում կստանան։

 

Երկվորյակ

Փորձեք չընկնել ուրիշի ազդեցության տակ, կարողացեք պահպանել և առաջ տանել հենց ձեր կարծիքը։

 

Խեցգետին

Ձեր սիրելի մարդը հանուն ձեզ զոհողության ու զիջումների կգնա։ Փորձեք գնահատել նրա այդ արարքը, հետագայում դուք էլ նույն կերպ պատասխանեք։

 

Առյուծ

Այսօր ձեր ընկերները ձեր օրը ուրախությամբ կլցնեն, դուք առավոտից ձեզ ընկճված կզգաք, բայց ամեն ինչ լավ կլինի հենց ընկերների շնորհիվ։

 

Կույս

Ձեր առաջ իրականանալի նպատակներ դրեք, ոչ թե չիրականացող երազանքներ, որոնք չկատարվելու դեպքում շատ տխրեք ու կոտրվեք։

 

Կշեռք

Այսօր դուք և աշխատավայրում, և տանը, և ընկերական միջավայրում կլինեք խմբի հոգին։ Բոլորը մի քայլ անելուց առաջ հենց ձեզ կհարցնեն։

 

Կարիճ

Այսօր լավագույն օրն է հնից ազատվելու համար։ Ազատվեք հին մտքերից, հին իրերից, հին գաղափարներից և առաջ նայեք։

 

Աղեղնավոր

Դուք այսօր աջակցություն կփնտրեք ոչ ճիշտ տեղում, գնահատեք ձեր իսկական ընկերներին ու հենց նրանց դիմեք։

 

Այծեղջյուր

Այսօր ձեր օրն է, կկատարվի այն, ինչի մասին վաղուց երազում էիք, փորձեք պահպանել այն, իսկ ստեղծել եք։

 

Ջրհոս

Այսօր դուք կհաղթահարեք ցանկացած բարդ գործ, պատվով դուրս կգաք ցանկացած հանձնարարություն կատարելիս։

 

Ձկներ

Փորձեք ընկալել ձեր կողակցին այնպիսին, ինչպիսին կա, հակառակ դեպքում ձեզ մոտ ոչինչ չի ստացվի։

 

loading...