Երթևեկության կազմակերպման փոփոխություն Խուդյակով-Սաֆարյան խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Խուդյակով-Սաֆարյան խաչմերուկում

16:40 7 Օգս, 2018

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Խուդյակով-Սաֆարյան խաչմերուկում:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին Երևանի Մարշալ Խուդյակովի փողոց-Նվեր Սաֆարյանի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում երթևեկության երկու ուղղություններով գլխավոր ճանապարհ կհանդիսանա Մարշալ Խուդյակովի փողոցը՝ նախկին Մարշալ Խուդյակով-Նվեր Սաֆարյան ուղղության փոխարեն:

loading...