Ստեպանենկոն հրաժարավել է Պետրոսյանի բնակարանից՝ փոխարենը պահանջելով ունեցվածքի մեծ մասը

Ստեպանենկոն հրաժարավել է Պետրոսյանի բնակարանից՝ փոխարենը պահանջելով ունեցվածքի մեծ մասը

15:15 7 Օգս, 2018

Հումորիստ Եվգենի Պետրոսյանն ամուսնալուծվելիս Ելենա Ստեպանենկոյին առաջարկել է վերցնել հսկայական բնակարանը, սակայն կնոջը դա պետք չէր։ Այս մասին հայտարարել է հումորիստի փաստաբան Սերգեյ Ժորինը՝ ընդգծելով, որ բնակարանն ամբողջ ունեցվածքի կեսը կարող է կազմել։ «Եվգենի Վահանովիչն առաջարկում էր այն Ելենային թողնել։ Բայց նա հրաժարվեց, իսկ այժմ պահանջում է ունեցվածքի մեծ մասը։ Հավանաբար, 80 տոկոսը։ Եվգենի Վահանովիչի համար դա պարզապես նվաստացուցիչ է»,-ասել է փաստաբանը։

Նշվում է, որ Եվգենի Պեպտրոսյանը և Ելենա Ստեպանենկոն Մոսկվայի կենտրոնում ունեն վեց բնակարան և քաղաքից դուրս գտնվող 3 հազար ք/մ տարածքով ամառանոց։

loading...