Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ Եվրոպայի առաջնությունում

14:45 6 Օգս, 2018

Հռոմում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ 3 ոսկե և 2 բրոնզե:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոսկե մեդալներ են նվաճել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը: 

Այսօր՝ ժամը 23.50-ին, հավաքականը Հռոմից կժամանի Երևան:

loading...