Օգոստոսի 9-ից ջերմաստիճանը կիջնի, սպասվում են տեղումներ

Օգոստոսի 9-ից ջերմաստիճանը կիջնի, սպասվում են տեղումներ

13:15 6 Օգս, 2018

Օգոստոսի  9-ին Հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կգրանցվեն տեղումներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ ասել է Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը:

«Մինչեւ օգոստոսի 9-ը կպահպանվի արդեն գրանցված ջերմաստիճանը, իսկ հյուսիսային հատվածներում կդիտվեն տեղումներ, սակայն օգոստոսի 9-ից ջերմաստիճանը մի քանի աստիճանով ևս կիջնի, և արդեն հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կգրանցվեն տեղումներ»,- ասել է Լեւոն Վարդանյանը:

loading...