Ինչու է վտանգավոր կարմրուկը

Ինչու է վտանգավոր կարմրուկը

13:00 6 Օգս, 2018

Կարմրուկն իր բարձր վարակելիություն և արագ տարածման հնարավորությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Ինչպես տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը, մեկ հիվանդը վարակում է մոտ 18 կոնտակտավորի:

Բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել պատվաստումներում բարձր ընդգրկվածություն և կոլեկտիվ իմունիտետի բարձր մակարդակ: Ընդգրկվածության նվազման դեպքում կարմրուկի բռնկումները կայծակնային են: Եվրոպական տարածաշրջանի երկրներում պատվաստումներում ցածր ընդգրկվածությունը կարմրուկի տարածման պատճառ հանդիսացավ: 2011 թվականի վիճակագրությունը ցույց է տվել, որ հիվանդների 83%-ը պատվաստված չեն եղել, 13%-ը ստացել են 1 դեղաչափ, 4%-ը՝ 2 դեղաչափ: Այս տվյալները հերքում են հակապատվաստումային փաստարկներն այն մասին, որ պատվաստված երեխաներն են հիմնականում հիվանդանում կարմրուկով: Հաշվի առնելով, որ ընդհանուր պոպուլյացիայում պատվաստվածներն ավելի շատ են, քան չպատվաստվածները, համեմատաբար հիվանդացման ռիսկը ավելի բարձր է չպատվաստվածների շրջանում:

loading...