Անձնուրաց կերանք, խմեցինք. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)

Անձնուրաց կերանք, խմեցինք. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)

10:00 6 Օգս, 2018

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հաճախ է ներկայցնում՝ ինչպես է անցնում առօրյան, հաճախ է հրապարակում գեղեցիկ լուսանկարներ ոչ պակաս գեղեցիկ գրառումներով:

Նազենին այս անգամ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում, որում պատկերված է հարսի ու փեսայի կողքին: Լուսանկարում Նազենին երկարափեշ, թեթեւ, ամառային զգեստով է:

«Դոն Կառլիտոս Պեպե Ջանլուկա Ստիցիանի Օրտիջայի և Դոննա Վերանդայի հարսանիքն անցավ հիանալի))) Ազապը ( անունը երկար է, չեմ գրի) մեր ֆոտոյի հեղինակն էր. մի ՀԻԱՆԱԼԻ անձնավորություն)) Անձնուրաց կերանք, խմեցինք ու երիտասարդներին մաղթեցինք այնքան բարիք, որքան ծովը ունի ալիք( ծովն այդ օրը ալեկոծ էր» ,- մակագրել է լուսանկարը դերասանուհի-հաղորդավարուհին:

loading...