Կոկետություն. Ինչպե՞ս կարելի է գրավել ցանկալի տղամարդուն

Կոկետություն. Ինչպե՞ս կարելի է գրավել ցանկալի տղամարդուն

14:03 4 Օգս, 2018

Տիրապետելով կոկետության մի քանի հնարքների` Ձեր ցանկալի տղամարդը կլինի Ձեր կողքին:

Գեղեցկացե՛ք և լավ բուրե՛ք
Կրե՛ք Ձեզ համապատասխանող գեղեցիկ զգեստ, որը կընդգծի Ձեր գեղեցիկ կազմվածքը, քանզի տղամարդիկ սիրում են, երբ կանայք կրում են զգեստ: Դիմահարդարման միջոցով ընգծե՛ք Ձեր բնական գեղեցկությունը՝ էլ ավելի սեթևեթող և ցանկալի տեսք ստանալու համար և վերջում չմոռանաք օծանելիքի մասին, սակայն հանկարծ չչարաշահեք դրա գործածությունը, ինչը կարող է շատ տհաճ լինել: Մի փոքր կանացի զգացմունքայնություն և գրավչություն, որոնք կարող են հրաշքներ գործել և սկիզբ դնել նոր հարաբերությունների:

Հետևե՛ք Ձեր շարժումներին
Ըստ վիճակագրության տղամարդկանց մեծ մասը առաջին անգամ կնոջը հանդիպելիս նայում են ոչ թե նրա կրծքերին, աչքերին, հագուստին , այլ նրա շարժումների ճկունությանը: Այն կինը, ով զգում է իր մարմինը, յուրաքանչյուր շարժումով ուշադրություն է գրավում, ամենագայթակղող կինն է, իսկական կոկետուհի:

Կատակե՛ք ու գեղեցիկ ծիծաղեք
Տղամարդիկ սիրում են կատակներ, անմիջականություն և իհարկե կանացիություն…Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս է կինը ծիծաղում. տղամարդիկ չեն սիրում ձիու պես քրքնջացող կանանց: Նրանց դուր է գալիս, երբ կինը ծիծաղում է գեղեցիկ ու զրնգուն:

Մեկ ձգեք նրան, մեկ՝վանե՛ք
Իսկական կոկետուհին փոփոխական է. մեկ լիաթոք ծիծաղում է, հաջորդ պահին՝թախծում: Մեկ ողջ երեկոյի ընթացքում տղամարդուն մեծ ուշադրության է արժանացնում, մեկ՝ չի նկատում, կարծես, նա գոյություն չունի իր համար: Կոկետուհին իր շուրջը մշտապես լարվածություն և ինտրիգ է ստեղծում:

Եղե՛ք անօգնական
Տղամարդկանց դուր են գալիս անօգնական կանայք: Այնպես որ, եթե անգամ կայացած եք և ինքնուրույն, ձևացրե՛ք, որ նրա պես ուժեղ տղամարդու աջակցության ու պաշտպանության կարիքն ունեք:

Իմաստալից զրույց վարե՛ք նրա հետ
Տղամարդուն գրավելու լավագույն հնարքներից մեկը՝ հետաքրքիր և իմասատալից զրույցն է իր հետ: Ջանացե՛ք պարզել նրա նախասիրությունները և Դուք էլ Ձեր հերթին պատմե՛ք նրան Ձեր հոբբիների և հետաքրքրությունների մասին: Այս կերպ Դուք կարող եք հիանալի ժամանակ անցկացնել՝ քննարկելով այն բաների մասին, որոնք երկուսիդ էլ կհետաքրքրեն: Այսպիսով, զրույցի միջոցով կարող եք բացահայտել և պարզել շատ — շատ կարևոր բաներ մեկդ մյուսի մասին:

 

 
loading...