ՊԵԿ նախագահը՝ գործարարների բողոքների մասին

ՊԵԿ նախագահը՝ գործարարների բողոքների մասին

13:00 26 Հլս, 2018

Պահանջեք օրենսդրական դաշտը թող բարելավեն, մենք էլ բարելավված օրենսդրական ակտերը կիրառենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիդ Անանյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ գործարարները բողոքում են, որ նախկինում ՀՀԿ օլիգարխների համար գրված օրենքներով իրենց տուգանում են, գործարարները պահանջում են բարելավել օրենսդրական դաշտը։

«Դուք էլ պահանջեք օրենսդրական դաշտը թող բարելավեն, մենք էլ բարելավված օրենսդրական ակտերը կիրառենք։ Մենք վարչարարություն իրականացնող մարմին ենք, քաղաքականություն իրականացնող մարմին չենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՊԵԿ–ից կարող են առաջարկել կառավարությանը օրենսդրությունը բարելավել, Անանյանը նշեց. «Փոքր եւ միջին բիզնեսի մոտ կոշտ վարչարարություն չի իրականացվում, իսկ այն գործարարները, որոնք կարծում են իրենց նկատմամբ կոշտ վարչարարություն է իրականացվում, թող դիմեն  ՊԵԿ կազմհսկողության վարչություն, իրենց բոլոր հարցերը կքննարկվեն»։

Դավիթ Անանյանը պնդեց՝ ինքը բունտերից չի վախենում. «Մենք բունտերով չպիտի շարժվենք, մենք պետք է շարժվենք օրենքի տառը լիակատար պահպանելու պահանջով։ Եթե օրենսդրությունը լավը չի, պետք է փոխենք, դրա համար կառավարությունը հայտարարեց, որ սեպտեմբերին օրենսդրական փաթեթով գնալու է ԱԺ, իսկ մինչ այդ մենք պարտավոր ենք կիրառել օրենսդրության տառը։ Եթե հարկատուների դուրը դա չի գալիս, կներեք բայց մենք դուրը չգալու, բունտ անելու կատեգորիաներով չենք շարժվում»։

loading...