Այսօր մերօրյա հերոս Ազատ Ասոյանի տարեդարձն է (տեսանյութ)

Այսօր մերօրյա հերոս Ազատ Ասոյանի տարեդարձն է (տեսանյութ)

12:05 26 Հլս, 2018

Մերօրյա Հերոսն այսօր՝ հուլիսի 26-ին կդառնար 23 տարեկան:

 

 

 
Ծնվել է 1994թվ. ՌԴ՝ Սամարա քաղաքում:Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Ազատը զբաղվել է սամբո-ձյուդո մարզաձևով, բազմաթիվ մրցաշարերի հաղթող էր ու մեդալակիր:
2012թվ. զորակոչվել է Հայոց Բանակ, ծառայության անցնելով ԼՂՀ՝ Մարտակերտի շրջանի N զորամասում՝ որպես հետախույզ:
Ազատը լավ էր ծառայում, շատ նվիրված ու բարեխղճորեն էր վերաբերվում իր ծառայությանը:
2014թվ.հուլիս-օգոստոս ամիսներին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված իրավիճակ էր, որը հրահրել էր հենց թշնամին:Արդյունքում հայկական ԶՈՒ-ն կասեցրել է միքանի դիվերսիաներ և թշնամուն պատճառել կենդանի ուժի կորուստներ:
  
20-ամյակը Ազատը նշել էր ծառայակիցների հետ, իսկ օրեր անց Ազատին ճանաչեցինք շատերս, որպես մեր բոլորի Հերոս, ով մինչև ատամները զինված թշնամուն հետ էր շպրտել ելման դիրքեր, առանց զենքի ձեռնամարտի բռնվելով նրա հետ:
Հուլիսի 31-ի առավոտյան չորս հայ դիրքապահներ կատարում էին հանձնարարված առաջադրանքը՝ մարտական դիրք պիտի հասցնեին իրենց համար նախատեսված սնունդը:Ճանապարհին տղաներից ոչ հեռու դարանակալած են եղել չորս թշնամու դիվերսանտներ, որոնց նպատակներ էր գերևարել հայ զինծառայողներին:
Նրանց առաջինը նկատել է Ազատը, որի արդյունքում թշնամին սկսել է հրաձգությունը:Առաջին վիրավորումը ստացել է Արարատ Խանոյանը, Ազատ Ասոյանն ու Նորայր Քամալյանը. ձեռնամարտի են բռնվել թշնամու դեմ, իսկ 4-րդ զինծառայողը շտապել է հարևան դիրք օգնության նպատակով:
Անհավասար մարտում հայ զինծառայողները կարողանում են հետ շպրտել զինված թշնամուն ելման դիրքեր, որի արդյունքում հայկական կողմը կորցնում է Ազատ Ասոյանին և Արարատ Խանոյանին, իսկ Նորայր Քամալյանը բազմաթիվ ծանր վիրավորումներ է ստանում:
Ազատի աչալրջության և ուշիմության արդյունքում դիվերսիան տապալվեց, սակայն մենք կորցրեցինք Արարատին ու Ազատին անհավասար մարտում քաջաբար կռվելիս:
Մերօրյա Հերոս Ազատ Ասոյանը հետմահու պարգևատևվել է  ՀՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» ԼՂՀ Նախագահի կողմից՝ «Երախտագիտություն» մեդալներով:
Ազատն ապրեց շատ քիչ, բայց և մի ամբողջ պատմություն կերտեց, որի նպատակը վեհ էր ու արդար:
Նյութի տվյալները վերցված են Էդգար Էլբակյանի «Հայ-Ադրբեջանական պատերազմ և մերօրյա հերոսներ» գրքից:
 
 
 
 
loading...