ՀՀ նախագահն այցելել է նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց

ՀՀ նախագահն այցելել է նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց

19:50 21 Հլս, 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ի երեկոյան այցելել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը դիտել է նկարչի ստեղծագործությունները, նշել, որ նա Էլիբեկյանների ընտանեկան նկարչական ավանդույթների արժանի շարունակողն է։

Հանրապետության նախագահը անվանի արվեստագետի հետ զրուցել է նրա բեմանկարչական աշխատանքների, հայ կերպարվեստի պատմության եւ զարգացման վերաբերյալ: 

loading...