Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 186.3 մլն դրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 186.3 մլն դրամ

14:45 14 Հլս, 2018

Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` ընթացիկ տարվա հուլիսի 6-ի դրությամբ 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 186.3 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

Այս մասին «Արցախպրեսս»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով:

loading...