Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին

14:30 14 Հլս, 2018

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր՝ հուլիսի 14-ին, ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է արցախյան կողմի շահագրգռվածությունը՝ հայկական սփյուռքի անդամների կողմից Արցախ այցելություններում՝ հանրապետության մասին անկողմնակալ պատկերացում կազմելու, նոր գիտելիքներով հարստանալու եւ հետագայում միջազգային ասպարեզում Արցախի շահերի պաշտպանության գործում դրանք կիրառելու տեսանկյունից։

Արտաքին գործերի նախարարը նաեւ պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին տարածաշրջանային գործընթացներին, Արցախի արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղություններին, այդ թվում՝ Արցախի եւ հայկական սփյուռքի միջեւ համագործակցության ամրապնդման ուղղությամբ իշխանությունների ջանքերին։

loading...