McDonald’s-ը ԱՄՆ-ի 3 հազար ռեստորաններում դադարեցրել է աղցանների վաճառքը զանգվածային թունավորումների պատճառով

McDonald’s-ը ԱՄՆ-ի 3 հազար ռեստորաններում դադարեցրել է աղցանների վաճառքը զանգվածային թունավորումների պատճառով

12:20 14 Հլս, 2018

McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցը ԱՄՆ-ի 14 նահանգներում գտնվող իր մոտ 3 հազար ռեստորաններում դադարեցրել է աղցանների վաճառքը զանգվածային թունավորումների դեպքերից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով The Wall Street Journal պարբերականը։

Ավելի վաղ Իլինոյս ու Այովա նահանգների իշխանությունները հայտնել էին, որ հետաքննում են ցիկլոսպորոզով տեղի բնակիչների վարակման դեպքերը։ Դրանց մի մասը, ենթադրաբար, տեղի է ունեցել  McDonald’s ռեստորաններ այցելելուց հետո։ Իլինոյսում մայիսի կեսերից առայսօր հիվանդացել է  90 մարդ, իսկ Այովայում ՝ հունիսի վերջից մինչև հիմա՝ 15 մարդ։ Նախնական հետաքննությունը բացահայտել է հիվանդության առաջացման ու  McDonald’s ռեստորաններում աղցան ուտելու միջև կապը։

 McDonald’s-ից հայտնել են, որ «կանխարգելիչ նպատակներով» որոշել են աղցանները հանել ԱՄՆ 14 նահանգների մոտ 3 հազար ռեստորանների ճաշացանկից։ Խոսքն այն հաստատությունների մասին է, որոնք համագործակցում են այդ նույն մատակարար ֆիրմայի հետ, որն  աղցաններ է առաքում Այովայի ու Իլինոյսի ցանցային ռեստորաններին։ Այդ ֆիրմայի անվանումը  McDonald’s-ը չի նշել։  McDonald’s-ից հայտնել են, որ համագործակցում են իշխանությունների հետ, հետաքննում են թունավորման դեպքերը ու մտադիր են մոտ ժամանակներս փոխել աղցանների մատակարարին։

loading...