Ինչպես օգնել փոքրիկ երեխային՝ հաղթահարել ամառային տապը

Հովհարի և օդորակիչի ընտրության մեջ անպատճառ ընտրում են օդորակիչը:

Հարկավոր է կարգավորել օդորակիչի աշխատանքը

Երեխայի համար ամենահարմար ջերմաստիճանը 22 աստիճանն է, իսկ խոնավությունը՝ 40% -ից ոչ պակասը։ Հարկավոր է օդորակիչը կարգավորել այնպես, որ սենյակում պահպանվի նմանատիպ մթնոլորտ։
Պետք է ջերմաստիճանը ասիճանաբար իջեցնել

Սենյակի ջերմաստիճանը պետք է իջեցնել աստիճանաբար։ Եթե սենյակում 30 աստիճան տաքություն է, ապա ջերմաստիճանը 24 –ի հասցնելու համար հարկավոր է կես ժամը մեկ իջեցնել օդորակիչի կարգավորմը 2 աստիճանով՝ 28, 26 իսկ հետո նոր 24։
Պետք է հաճախ օդափոխել սենյակը

Երեխային սենյակը պետք է հաճախ օդափոպել քանի որ օդորակչը չորացնում է օդը։
Պետք է ուղղել օդի հոսքը

Հարկավոր է այնպես անել, որ սառը օդի հոսքը ոչ մի դեպքում ուղղավծ չլինի երեխայի մահճակալի կամ հենց երեպայի վրա։
Պետք է լողացնել երեխային

Հարկավոր է չափավոր սառնությամբ ջրում լողացնել երեխային 2 ժամը մեկ։ Լոգանը պետք է կարճ լինի՝ մոտ 2-3 րոպե։
Եվ չենք մոռանում հեղուկներով ապահովել երեխային

Երեխաների հարկավոր է ապահովել ջրով, հյութերով և նույնիսկ թեյով. կարևորը որ երեխան շատ հեղուկ ընդունի։

ԱՎԵԼԻՆ