Նեյմարը հզոր դերասան է.Ուիլ Սմիթ

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը, ով երգելու է ԱԱ-2018-ի փակման արարողությանը, խոսել է իր և Նեյմարի ընկերության մասին.

«Ես շատ ժամանակ եմ անցկացրել Բրազիլիայում, ու Նեյմարի հետ շատ լավ ու հետաքրքիր հարաբերությունների մեջ եմ: Մենք եղել ենք նույն քաղաքում ու փորձել ենք հանդիպել 10 անգամ, սակայն ամեն անգամ մեր հանդիպմանը ինչ որ բան խանգարում էր:

Նա իմ սիրելի մարդկանցից մեկն է: ԱԱ-2018-ի ժամանակ նա հաճախ խոտածածկի՞ն էր անցկացնում: Սարսափելի հարց է: Ես վաղուց եմ այդ բիզնեսով զբաղվում, կարծում եմ, Նեյմարը հզոր դերասան է»,- Սմիթի խոսքերն է մեջբերում «Р-Спорт»-ը: Բրազիլացուն ԱԱ-2018-ի ընթացքում հաճախ էին մեղադրում սիմուլյացիայի համար:

ԱՎԵԼԻՆ