Բակո Սահակյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են անվտանգության խնդիրները

Բակո Սահակյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են անվտանգության խնդիրները

18:20 12 Հլս, 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք:

loading...