Արշակունյաց պողոտայում մեքենա է այրվել. Դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ

Արշակունյաց պողոտայում մեքենա է այրվել. Դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ

17:31 12 Հլս, 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 13:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 40 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:14-ին, մարվել՝ 13:17-ին: Այրվել են «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի շարժիչն՝ ամբողջությամբ, սրահը, դիմային հատվածը եւ անվադողերը՝ մասամբ:

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:

loading...