Ալիևը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան. ՀՀ վարչապետ

Ալիևը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան. ՀՀ վարչապետ

17:15 12 Հլս, 2018

Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման և Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ դարձավ, Լատվիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Բրյուսելում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ագրեսիան միայն Հայաստանի դեմ չէ ուղղված, այն ագրեսիա է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ», — նշել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ իր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Արցախում լարվածությունն աճել է։

«Ցավոք սրտի, վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից ես տեսնում էի լարվածության աճ՝ Արցախի հետ սահմանին, հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով», — նշել է Ն. Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծել է՝ կարծում է, որ Ադրբեջանի նախագահը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան։

«Եվ, որքան հասկանում եմ, նրանք փորձում են աճեցնել լարվածությունը, որպեսզի կանխեն ժողովրդավարական ալիքի տեղաշարժը Հայաստանից Ադրբեջան», — ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը շատ ուժեղ ազդակ կհղի Բաքվին։

«Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը շատ ուժեղ ազդակ կհղի Բաքվին, որ մեր տարածաշրջանում իրավիճակը սրելու ցանկացած փորձ, պատերազմ սկսելու ցանկացած փորձ ուժեղ հակազդեցության կարժանանա միջազգային հանրության կողմից», — ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

loading...