Ռուսաստանում առևանգել են հայազգի գործարարի

Ռուսաստանում առևանգել են հայազգի գործարարի

16:45 12 Հլս, 2018

«Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովի առևանգման փաստով ՌԴ քննչական կոմիտեի Օրյոլի մարզի գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել  հայտնում է «Московский Комсомолец»-ը:

 Ռուսաստանի քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը հայտնում է հուլիսի 10-ին ռուսական Օրյոլ քաղաքի տարածքում գտնվող այգեգործական միության մոտ անհայտ անձինք կանգնեցրել են Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան, որում եղել է «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովը: Սպառնալով զենքի գործադրմամբ՝ անհայտ անձինք նստել են տրանսպորտային միջոցը և այն տարել գերեզմանի տարածք, որտեղ կանգնեցրել են մեքենան, ինչից հետո կապել են վարորդին և նրան թողել ավտոմեքենայի սրահում, իսկ ուղևոր Բուդագովին նստեցրել են մեկ այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ՝ «Մարդու առևանգում» հոդվածով: Օրյոլի մարզում Բուդագովն օլիգարխ է համարվում: Անցած տարի նա անսպասելիորեն արդարացվել էր պաշտոնյային կաշառելու գործով, չնայած կողմը պահանջել էր նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում:

Գործարարը հայտարարել էր, որ իր դեմ քրեական գործն իր ագրոհոլդինգի վերահսկողությունն իրենից խլելու փորձի հետևանք է:  Rusarminfo.ru կայքի փոխանցմամբ , Սերգեյ Բուդագովը հայկական ծագում ունի, ծնվել է Վրաստանում, այնուհետև տեղափոխվել է Ռուսաստան:

loading...