ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփի հետ սկանդալին ներքաշված պոռնոաստղին

ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփի հետ սկանդալին ներքաշված պոռնոաստղին

14:15 12 Հլս, 2018

ԱՄՆ մերկապարի ակումբում ձերբակալվել է պոռնոաստղ Սթորմի Դենիելսը (իսկական անունն է՝ Սթեֆանի Քլիֆորդ) այն պատճառով, որ բեմում ելույթի ժամանակ հաճախորդին թույլ է տվել իրեն հպվել, հայտնել է նրա շահերի ներկայացուցիչ փաստաբան Մայքլ Ավենատին:

Օհայո նահանգի օրենսդրությունն արգելում է ընտանիքի անդամ չհանդիսացողներին հպվել «մերկ կամ կիսամերկ պարողին»: Փաստաբանը գործակալությանը հայտնել է, որ իր կարծիքով՝ այս ձերբակալությունը «լիովին կեղծ է»:

«Հենց նոր տեղություն ստացա Կոլումբոսում, Օհայո նահանգ իմ հաճախորդ Սթորմի Դենիելսի ձերբակալության մասին»,- Twitter-ում նշել է Ավենատին: Ըստ նրա՝ դերասանուհին կատարել է նույն համարը, ինչ եւ երկրի այլ մերկապարի ակումբներում:

«Ենթադրաբար, նա ձերբակալվել է այն պատճառով, որ բեմում գտնվելիս հաճախորդին թույլ է տվել իրեն հպվել ոչ սեքսուալ ձեւով: Դուք կատակո՞ւմ եք: Իրավապահ մարմիններում ռեսուրսներ են հատկացնում նման գործողությունների՞ անցկացման համար: Պետք է ավելի բարձր առաջնահերթություններ լինեին»,- հայտնել է փաստաբանը՝ հավելելով, որ Դենիելսին գրավով կազատեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով աղբյուրին, հայտնել էր, որ Մայքլ Քաոենը, որն այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանն էր, Քլիֆորդին 130 հազար դոլար է վճարել նախագահի հետ իր կապը չհրապարակայնացնելու համաձայնագրի շրջանակում: Սպիտակ տանն այս տեղեկությունը հերքել էին: Ավելի ուշ Քոենը հայտարարել էր, որ Քլիֆորդին վճարել է՝ չհայտնելով, թե ինչ նպատակով է վճարումը կատարվել:

Քոենը նաեւ պոռնոաստղին դատի էր տվել՝ նրան մեղադրելով ԱՄՆ նախագահի հետ կապի մասին տեղեկությունը չհրապարակայնացնելու համաձայնագրի խախտման 20 դրվագում: Նա 20 մլն դոլար էր պահանջում որպես վնասի փոխհատուցում:

 

loading...