ԱԺ -ն շարունակում է քննարկել առաջին ընթերցմամբ քննարված օրինագծերը. ուղիղ

ԱԺ -ն շարունակում է քննարկել առաջին ընթերցմամբ քննարված օրինագծերը. ուղիղ

11:51 12 Հլս, 2018

ԱԺ -ում հուլիսի 12-ին, շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Օրակարգում ներառված բոլոր 7 հարցերը նախօրեին քննարկվել և քվեարկվել են առաջին ընթերցմամբ:

Այսօր տեղի կունենա այդ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Օրակարգի հարցերից հասարակությանն առավել հետաքրքիր է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել: Իսկ քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,3 մլրդ դրամ է կազմում:

Օրակարգում է նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը վերաբերում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կարգավորումներին:

Օրակարգում են նաև հետևյալ օրինագծերը.

— «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

— «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,

— «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին,

— «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին,

— ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

Վերջին օրինագծով առաջարկվում է առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև  և երկու երկարատև տեսակցության իրավունք:

Նշենք, որ գործող կարգավորումներով նախատեսվում է տարվա ընթացքում տրամադրել առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն:

loading...