Սա հրաշք է, մենք դեռ չենք գիտակցում, որ եզրափակիչում ենք. Մանջուկիչ

Սա հրաշք է, մենք դեռ չենք գիտակցում, որ եզրափակիչում ենք. Մանջուկիչ

11:00 12 Հլս, 2018

Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո պատմել է իր ապրումների մասին: Նա լրացուցիչ ժամանակում դարձել էր հաղթական գոլի հեղինակը Անգլիայի դեմ պայքարում:

«Սա հրաշք է: Մենք դեռ չենք գիտակցում, որ հասել ենք եզրափակիչ: Միայն մեծագույն թիմերը կարող են այսքան խիզախ լինել, այսպիսի մրցաշարում խաղալ հոգով եւ սրտով: Կարծում եմ՝ հիմա ամբողջ Խորվաթիայում տոն է: Ամենամեծ ճնշումը մենք զգում էինք Ռուսաստանի եւ Դանիայի հետ դիմակայություններում, որպեսզի հիմա վայելենք ֆուտբոլը»,- Մանջուկիչի խոսքը մեջբերում է hr.n1info.com-ը:

Հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայանալիք եզրափակիչում Խորվաթիայի մրցակիցը կլինի Ֆրանսիան, որը 1:0 հաշվով պարտության էր մատնել Բելգիային: Եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

loading...